Այսօր անիրավ դատավորի կիրակին է

Այսօր՝ մարտի 10-ին, Հայաստանին Առաքելական սուրբ եկեղեցին իր պատարագը կոչել է անիրավ դատավորի կիրակի: Մեծ պահքի 5-րդ կիրակին կոչվում է անիրավ դատավորի կիրակի` ավետարանական հայտնի առակի անունով («Անիրաւ դատաւորի եւ այրի կնոջ առակը» Ղուկ. ԺԸ 1-8):

Այդ առակում պատմվում է. «Մի քաղաքում մի դատաւոր կար. Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում: Եւ նոյն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր նրա մօտ եւ ասում. իմ ոսոխի դէմ իմ դատը տես: Եւ դատաւորը երկար ժամանակ չէր ուզում. դրանից յետոյ իր մտքում ասաց. թէեւ Աստծուց չեմ վախենում եւ մարդկանցից չեմ ամաչում, բայց այն բանի համար, որ այրի կինը ինձ յոգնեցնում է, նրա դատը տեսնեմ, որպէսզի անընդհատ չգայ եւ ինձ չանհանգստացնի»:

Այս առակում դատավորի ձեռքում դատավարությունը մի միջոց էր դրամ շահելու և ոչ թե արդարություն իրականացնելու: Այս առումով անիրավ դատավորը Աստծո հակադիրն է: Այս առակը ցանկանում է ասել, որ եթե Աստծո հակադիրն անգամ ի վերջո զիջեց ինչ-որ այրու թախանձանքներին, Աստված, ով բարության մարմնացումն է, անպայման կլսի մարդկանց աղոթքները, ուստի պետք է անձանձրույթ կերպով հետապնդել արդար իրավունքն ու անդադար, մեծ հավատով աղոթել:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել