Ծառուկյանը հավերժական մարդ ա, իրան հրաժեշտ տալ հնարավոր չի․ ԲՀԿ-ական կանայք հուզվեցին Ծառուկյանին դատարանի մուտքի մոտ ուղեկցելիս

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել  է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության քննությունը։ Նիստը նախագահում է դատավոր Ռոբերտ Պապոյանը։

Դատարանի բակում են նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամները։ Ոստիկանները թույլ չտվեցին լրագրողներին մոտանալ ԲՀԿ առաջնորդին՝ հաշվի առնելով սոցիալական հեռավորություն պահպանելու անհրաժեշտությունը, սակայն լրագրողները նկատեցին, որ ԲՀԿ խմբակցության կանայք հուզվել են՝ Ծառուկյանի հետ դատարանի շենք մտնելուց առաջ տեղի ունեցած զրույցից։

Հարցին՝ արդյոք հրաժեշտ էին տալիս ԲՀԿ առաջնորդին, պատգամավոր Գևորգ Պետրոսյանը պատասխանեց․«Ծառուկյանը հավերժական մարդ ա, իրան հրաժեշտ տալ հնարավոր չի։ Ծառուկյանը մեր որպիսությունն էր իմանում։ Եթե տենց կուսակցություն գտնեք, ում ղեկավարին կանչեն նման անօրինական մեղադրանքով, կանայք ծափ տան՝ թքեք էդ կուսակցության երեսին»։

Նա նշեց, որ Ծառուկյանը այլ բան չի հայտնել, ասել է՝ պահպանեն կարգը։

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և մյուսները հրաժարվեցին լրագրողների հետ զրույցից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել