Բաց մի թողե՛ք ուսումնաարտադրական պրակտիկա անցնելու հրաշալի հնարավորությունը

Սիրելի ուսանողներ,

«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը և «Ինտեգրիտի էքշն» բրիտանական ոչ կառավարական կազմակերպության կրթական ցանցը Երևանում գործող ԲՈՒՀ-երի իրավաբանական, տնտեսագիտական, կառավարման ֆակուլտետների ուսանողների համար հրաշալի հնարավորություն են ընձեռում անվճար հիմունքներով անցնել ուսումնաարտադրական պրակտիկա:

Պրակտիկայի ընթացքում 2013թ. մարտ, ապրիլ և մայիս ամիսներին, յուրաքանչյուր ամիս հինգ ուսանողներից բաղկացած խումբը հնարավորություն կստանա մասնակցել «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության ընթացիկ աշխատանքներին և ունկընդրել թեմատիկ դասախոսություններ, այցելել տարբեր պետական մարմիններ, հասարակական, միջազգային և բիզնես կազմակերպություններ, դատարաններ:

Յուրաքանչյուր խմբի համար պրակտիկայի տևողությունը կկազմի մեկ ամիս, շաբաթվա ընթացքում՝ ութ ժամ:

Պրակտիկան հաջողությամբ անցած ուսանողները կստանան հավաստագրեր:

Բոլոր հետաքրքրված ուսանողներին, խնդրում ենք իրենց կենսագրությունները (CV) ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով մինչև 2013թ. մարտի 12-ը ժամը 17.00-ն: Պրակտիկայի կհրավիրվեն միայն կազմակերպիչների կողմից նախնական ընտրություն անցած ուսանողները:

«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերություն
«Ինտեգրիտի էքշն» բրիտանական ոչ կառավարական կազմակերպության կրթական ցանց

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել