Հարթաշենի գյուղապետը դատարատվեց 8 տարվա ազատազրկման անչափահասին բռնաբարելու և նրա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել անչափահասին բռնաբարելու և նրա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանին առաջադրված մեղադրանքը և դատապարտել երկարատև ազատազրկման:

Դատախազության փոխանցմամբ` դատարանում հետազոտված և հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Ազատ Ղուկասյանը, 2011թ. նոյեմբերի վերջերին անչափահաս Ա.Պ.-ի նկատմամբ բռնություն գործադրելով, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:

Նույն արարքը Ազատ Ղուկասյանը կատարել է նաև 2012թ. հունվարին և փետրվարին, իսկ այնուհետև` անչափահասի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 27.02.2013թ. դատավճռով Ազատ Ղուկասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 142-րդ հոդվածի 1-ին մասով ու դատապարտվել ազատազրկման 8 տարի ժամկետով:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լուսանկարը` Hetq.am

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել