Շինարարական թույլտվության ստանալուց հետո պատճենը վերահսկողություն իրականացնող մարմնին չտրամադրելը կառաջացնի տուգանք

Վարչապետի աշխատակազմը հանրային քննարկման է ներկայացրել «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Տեղեկատվական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին»,«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀօրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։

Նախատեսվում է, որ շինարարության թույլտվություն ստացած կառուցապատողները շինարարության թույլտվություն ստանալու օրվանից՝ 1-ամսյա ժամկետում կդիմեն շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման թույլտվություն ստանալու համար:

Շինարարության թույլտվություն ստացած կառուցապատողները շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման թույլտվություն ստանալու նախատեսված անձանց հետ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրի պատճենը թույլտվություն ստանալու կամ պայմանագիր կնքելու օրվանից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում կտրամադրեն շրջակա միջավայրի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով։

Համայնքի ղեկավարը կառուցապատողին շինարարական թույլտվություն տալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին կտեղեկացնի շրջակա միջավայրի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին։

Կառուցապատողին շինարարական թույլտվություն տալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին կտեղեկացնի շրջակա միջավայրի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին։

Կառուցապատողի կողմից շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման թույլտվության կամ կնքված պայմանագրի պատճենը թույլտվություն ստանալու կամ պայմանագիր կնքելու օրվանից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին չտրամադրելը՝ կառաջացնի տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի 400 մինչև 500 հազար դրամի  չափով:

Խախտումները, որոնք կատարվել են կրկին` վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` կառաջացնեն տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի 500 մինչև 600 հազար դրամի  չափով:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ մախագծի մշակումը պայմանավորված է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում արդյունավետ վերահսկողության իրականացման, այդ թվում՝ մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործության կանխման անհրաժեշտությամբ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել