8,5 տոննա գյուղմթերք, 5500 ք/մ տնտեսություն, 8 նոր աշխատատեղ․ Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացված ծրագիրը

Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների  աջակցման ծրագիր Հայաստան» դրամաշնորհային ծրագրի շնորհիվ Սյունիքի մարզի Տաթև համայնքում հիմնվել է նոր ընկերություն, որը զբաղվում է գյուղմթերքի արտադրությամբ։

Ծրագրի իրականացման արդյունքում Տաթև բնակավայրում ձեռք է բերել 5,500 ք/մ անհատույց օգտագործման հողատարածք՝ 25 տարով, որում հիմնվել է երկու՝ յուրաքանչյուրը 200 ք/մ մակերեսով ջերմոց և բաց դաշտ։ Ջերմոցային տնտեսությունը գործում է կաթիլային ոռոգման միջոցով, որի համար անց է կացվել ավելի քան 350 գծամետր ջրային ենթակառուցվածք։

Տնտեսության բնականոն գործունեության ապահովման համար ձեռք են բերվել մշակաբույսերի սերմեր և սածիլներ։ 2019 թվականի տվյալներով տնտեսությունում հավաքվել է ընդհանուր 8,699 կգ էկոլոգիապես մաքուր գյուղմթերք և այն իրացվել է ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ շուկաներում։

Տնտեսությունում ստեղծվել է 8 նոր աշխատատեղ, իսկ աշխատակիցներն ապահովված են ջերմոցային և բաց դաշտային տնտեսություններում աշխատելու անհրաժեշտ գործիքներով։ Ծրագրի արդյունքում գոյացած առաջին եկամուտները դրամաշնորհային ծրագիրն իրականացնող«ԳՈՒՄ» ՀԿ-ն ուղղել է Տաթև բնակավայրի հրապարակը վերակառուցելուն և կանաչապատելուն։

Ծրագրի հիմնական ձեռքբերումը նորաստեղծ «ՄԱՇ» ապրանքանիշն է, որի համար մշակվել է մարկետինգային ռազմավարություն և պատրաստվել են բրենդինգային նյութեր, որոնք կիրառվում են նաև տպագրության ու փաթեթավորման համար։

Մշակված եռամյա բիզնես պլանն արդեն գործում է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել