Այրք բնակավայրը պետական ծրագրի կողմից ստացել է անվավոր նորագույն երեք տրակտոր

Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Այրք բնակավայրի գյուղատնտեսական կոոպերատիվը պետական ծրագրի կողմից ստացել է անվավոր նորագույն երեք տրակտոր, որոնք արդեն կօգտագործի գարնանացանի եւ տարվա գյուղատնտեսական այլ աշխատանքների համար:

Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Բացի գյուղտեխնիկայի տրամադրումը, Այրքում նախորդ տարի պետության կողմից իրականացվել է արոտների ջրարբիացման ծրագիր: Կառուցվել է 1 խմոց, փարախ եւ անասնապահի տնակ: Ներդրվել է շուրջ 60 միլիոն դրամ: Նախօրոք կոոպերատիվը ստացել էր ծրագրով նախատեսված գյուղգործիքները, այնպես որ, հիմա արդեն տրակտորները կարող են ծառայություններ մատուցել տնտեսություններին:

Մոտակա ամիսներին, արոտների ջրարբիացման ծրագրեր կիրականացվեն Խաչաղբյուրում, Շատվանում, Ներքին Գետաշենում եւ Սեմյոնովկայում: 3 խմոց կտեղադրվի Խաչաղբյուրում, 2 խմոց՝ Շատվանում, մեկական՝ Ներքին Գետաշենում եւ Սեմյոնովկայում: Ընդհանուր առմամբ կջրարբիացվի մոտ 4 հազար հեկտար արոտ:

Նույն ծրագրի շրջանակներում Ճամբարակ քաղաքի, Այգուտ, Աղբերք, Սեմյոնովկա, Լճաշեն, Սարուխան, Վարդենիկ, Շատվան, Արծվանիստ գյուղերի կոոպերատիվները կստանան նորագույն գյուղատնտեսական տեխնիկաներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել