Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ Սանկտ Պետերբուրգում ծնողներն իրենց ութամյա դստերը նստեցրել են ավտոմեքենայի ղեկին և կարգադրել են ավտոմեքենան ձնոտ ճանապարհով վարել հարյուր կմ. ժամ արագությամբ: Այդ միջադեպով արդեն իսկ հետաքրքրվել են ճանապարհային ոստիկանությունն ու դատախազությունը:
Հայաստանում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելն առաջացնում է տուգանքի նշանակում 20 000 ՀՀ դրամի չափով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net