Արաբական Էմիրությունների բնակիչները ցանկանում են առանց վիզաների մուտք գործել Շենգենյան գոտու երկրներ

Լրատվամիջոցների հաղորդմամբ` ներկայումս Միացյալ Արաբական Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը ակտիվորեն բանակցում է Եվրոպական միության հետ, որպեսզի իր քաղաքացիները կարողանան ԵՄ մեկնել առանց շենգենյան վիզաների: Նշենք, որ Արաբական Միացյալ Էմիրությունների և Եվրոպական միության միջև ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ վաթսուն միլիարդ ԱՄՆ դոլար:

Ներկայիս դրությամբ շենգենյան գոտի չմտնող մոտ քառասուն երկրի քաղաքացիներ արդեն ազատված են շենգենյան վիզա ստանալու անհրաժեշտությունից, սակայն այդ երկրների ցանկում դեռևս որևէ արաբական պետություն չկա:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել