Նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 10-ին հրամնագիր է ստորագրել, Վիկտորիա Բաղդասարյանին Իտալիայի Հանրապետությունում և Մալթայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին։
Հրամանագրում նշվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Վիկտորիա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ հետ կանչել Իտալիայի Հանրապետությունում և Մալթայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»: