Բողոքի ակցիա. Ցուցարարները դիտորդներին կոչ արեցին հեռանալ Հայաստանից (տեսանյութ և լուսանկարներ)

Քիչ առաջ մի խումբ ցուցարարներ իրենց բողոքի ակցիան իրականացրեցին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գրասենյակի դիմաց:

 

Ցուցարարները իրենց բողոքի ակցիան իրականացնում էին նախագահական ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների կողմից տրված գնահատականների դեմ: Ցուցարարները պարզել են անգլերեն գրություններով ցուցապաստառներ:

 

Ակցիայի մասնակիցները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ներկայացուցչին փոխանցեցին իրենց նվեր CD-ին՝ 2013թ. ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների մասին, և դիտորդներին կոչ արեցին հեռանալ Հայաստանից։

 

Լուսանկարներ

 

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել