Քիչ առաջ մի խումբ ցուցարարներ իրենց բողոքի ակցիան իրականացրեցին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գրասենյակի դիմաց:
Ցուցարարները իրենց բողոքի ակցիան իրականացնում էին նախագահական ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների կողմից տրված գնահատականների դեմ: Ցուցարարները պարզել են անգլերեն գրություններով ցուցապաստառներ:
Ակցիայի մասնակիցները ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ներկայացուցչին փոխանցեցին իրենց նվեր CD-ին՝ 2013թ. ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների մասին, և դիտորդներին կոչ արեցին հեռանալ Հայաստանից։
Աղբյուր՝ Իրավաբան.net