Բժշկի սխալը պատճառ դարձավ հղի կնոջ և դեռ չծնված երեխայի մահվան

Կոտայքի մարզի ընդյանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Վլադիմիր Մ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Աբովյան ծննդատուն» ՊՓԲԸ- բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ 25.02.2012թ. «Աբովյանի Ծննդատուն» ՊՓԲԸ-ում հղի Ֆլորա Ա.-ին «կեսարյան» վիրահատության նախապատրաստման ընթացքում ցուցուբերած բուժօգնության ժամանակ, սխալ է գնահատվել դժվար ինտուբացիայի պոտենցիալ հնարավորությունը, որը Ֆլորա Ա.-ի մոտ ըստ «Մալոպատիի» համապատասխանել է ոչ թե 2 բալի, այլ գերազանցել է այն, որն էլ հանգեցրել է դժբախտ հետևանքներ:

Մասնավորապես, շնչափողի ինտուբացիայի չհաջողված երեք անգամյա փորձերը բերել են ծանրագույն հիպոքսիկ բարդությունների և սուր պրոգրեսիվող սիրտ- անոթային ու շնչառական անբավարարության զարգացմանը: Այնուհետև բժիշկը թույլ է տվել դժվար ինտուբացիայի արձանագրության խախտում` համաձայն որի նա պետք է ինտուբացիայի երկրորդ չհաջողված փորձից հետո դադարեցներ հետագա փորձերը, դիմային կամ լարինգեալ ոչ ինվանզիվ օդափոխությամբ «շնչացներ» հիվանդին մինչև ինքնուրյուն շնչառության վերականգումը և սպասեր այլ մասնագետի օգնությանը և նոր միայն քննարկեր հիվանդի այլընտրանքային վարումը անհետաձգելի ցուցումներով:

Ինտուբացիոն փորձերի հետևանքով Ֆլորա Ա.ին պատճառված լեզվարմատի և վերին շնչական ուղիների տրավմատիկ վնասվածքները, ինչպես նաև արյան առկայությունը վերին շնչական ուղիներում և թոքերում իրենց հերթին գործոններ են հանդիսացել, որոնք խորացրել են արդեն զարգացած շնչական և սիրտ-անոթային խանգարումները, սուր շնչական անբավարարությունը հղիի մոտ` վերջնական առումով առաջացնելով մեխանիկական շնչահեղձություն և հղիի ու պտղի մահ:

Մեղադրյալի աթոռում հայտնված բժշկի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

ՀՀ քրեական օրենգրքի 130-րդ հոդվածի` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, եթե բուժվող հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝ նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում՝պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել