Մարտի 12-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին:
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։
Ժամը 5.30-ի սահմաններում քրեական հետախույզները Օհանավան գյուղից ոստիկանության Աշտարակի բաժին բերման ենթարկեցին նույն գյուղի 30-ամյա մի բնակչի:
Բաժնում անձնական խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվեց թղթե փաթեթով կանեփանման բույսի չորացված, մանրացված դեղնականաչավուն զանգված:
Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը կանեփ տեսակի թմրանյութ է, քաղել է գյուղում վայրաճած կանեփի թփերից, պատրաստել իր օգտագործման համար:
Հանգամանքները պարզվում են: Նշանակվել են փորձաքննություններ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: