ՃՈ ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում. 5 տրանսպորտային միջոց տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք

 

Մարտի 11-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում՝ անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվեց ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 4 տասնյակից ավելի խախտում։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

6 մեքենա շահագործվում էր առանց ԱՊՊԱ պայմանագրի, մեկը՝ առանաց համարանիշերի, երկուսը՝ ժամկետանց համարանիշերով։ Երկու վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմվեց ճանապարհային երթևեկության կանոնները կոպիտ կերպով խախտելու համար։ Հինգ տրանսպորտային միջոց տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։ Երթևեկության անվտանգությամբ մտահոգ ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել