Կորոնավիրուսով պայմանավորված Ֆրանսիայի բոլոր դպրոցներն ու համալսարանները կփակվեն։ Այս մասին հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը։
Այս մասին հայտնում է Independent-ը։
«Սա առողջապահական ամենալուրջ ճգնաժամերից մեկն է, որի հետ առերեսվել է Ֆրանսիան։ Չնայած դրա դեմ պայքարի մեր ջանքերին՝ վիրուսը տարածվում է»,-նշել է նա։
Նա 70-ից բարձր տարիք ունեցող և մյուս խոցելի խմբի մարդկան կոչ է արել հնարավորինս քիչ շփվել այլ մարդկանց հետ։
Նմանատիպ կանխարգելիչ միջոցառումների մասին մարտի 11-ին հայտարարել է նաև Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը։ Նրա խոսքով, մինչև մարտի 29-ը ուսուցումները կկազմակերպեն հեռակա կարգով։