Խանդը սիրո նշան է, բայց ոչ այս դեպքում…

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Ա. Հ.-ի:

Ա. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս 25.11.2012թ.` ժամը 15-ի սահմաններում, իր վարած ավտոմեքենայի սրահում, ընկերուհու` Լ.Վ.-ի հետ խանդի հողի վրա առաջացած վիճաբանության ընթացքում ձեռքերով հարվածել է Լ. Վ.-ի գլխին, մարմնի տարբեր մասերին` պատճառելով աղջկան ֆիզիկական ցավ:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ըտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Ա.Հ.-ն ՀՀ քաղաքացի է, միջնակարգ կրթությամբ, նախկինում չդատված:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել