Վարչապետի նշած կորոնավիրուսի 9 կասկածելի դեպքը վերաբերում է մինչ օրս եղած 120 հոգուց 9-ին․ Արսեն Թորոսյան

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ մորատի 2-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել  կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:

Նիստի ժամանակ վարչապետը նշել էր, որ այսօր 9 կասկածելի դեպք կա, որոնք դեռ պետք է թեստավորել։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձագանքել է այս հայտարարությանը՝ նշելով․

«Վարչապետի մատնանշած կորոնավիրուսով 9 կասկածելի դեպքի վերաբերյալ, ինչպես վերջում ավելացրեցի, նորից կրկնեմ. նրանք հերթական ստուգվողների խումբն են, որոնք մինչ օրս եղել են 120 հոգի։

Եթե նոր դեպք արձանագրվի, բոլորը անմիջապես կտեղեկացվեն դրա մասին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել