Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ մորատի 2-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:
Նիստի ժամանակ վարչապետը նշել էր, որ այսօր 9 կասկածելի դեպք կա, որոնք դեռ պետք է թեստավորել։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձագանքել է այս հայտարարությանը՝ նշելով․
«Վարչապետի մատնանշած կորոնավիրուսով 9 կասկածելի դեպքի վերաբերյալ, ինչպես վերջում ավելացրեցի, նորից կրկնեմ. նրանք հերթական ստուգվողների խումբն են, որոնք մինչ օրս եղել են 120 հոգի։
Եթե նոր դեպք արձանագրվի, բոլորը անմիջապես կտեղեկացվեն դրա մասին»։