Վաղը վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը կառավարության հավանությանը կներկայացնի Վահագն Վերմիշյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին որոշման նախագիծը։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2020/02/vermishyan.png)
Ի՞նչ կենսագրություն ունի Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը
Հիշեցնենք, որ Վերմիշյանին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ Ըստ ԱԱԾ-ի՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով Վերմիշյանը 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը: