Վահագն Վերմիշյանի գույքն ու դրամական միջոցները

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը պաշտոնին նշանակվել է 2019թ. մարտի 21-ին՝ կառավարության որոշմամբ:

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացում նրա գույքն ու եկամուտները:

Վահագն Վերմիշյանը պաշտոնը ստանձնելու հայտարարագիր է ներկայացրել 2019 թ-ի մայիսի 14-ին:

Այդ օրվա դրությամբ նա հայտարարագրել է.

  • 4 անհատական բնակելի տուն,
  • բնակարան` բազմաբնակարան շենքում,
  • այգետնակ (ամառանոց),
  • VOLVO XC 90 T6 մակնիշի մարդատար ավոտմեքենա,
  • JAGUAR XJ8 մակնիշի մարդատար ավոտմեքենա:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են.

  • 12 միլիոն դրամ
  • 18 հազար եվրո
  • 250 հազար դոլար:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության կողմից փետրվարի 5-ին ձերբակալվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը:

ԱԱԾ հայտարարության մեջ նշվում է, որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար, դրա դիմաց որպես կաշառք ստանալով  2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ։

ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք բերման են ենթարկվել, նրանցից երեքը՝ այդ թվում հիշյալ կոմիտեի նախագահը, ձերբակալվել են, ընդ որում կաշառք ստացած պաշտոնյան որպես կասկածյալ հարցաքննվելուց խոստովանել է հանցագործության կատարումը: Նախաքննությունը շարունակվում է։

Ծանոթացեք նաև Վահագն Վերմիշյանի կենսագրությանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել