Վարչական դատարանը նոր դատավորներ ունի ի դեմս Անի Հարությունյանի և Ռաֆիկ Խանդանյանի

Ձևավորված ավանդույթի համաձայն` փետրվարի 11-ին Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում դատավորներին և աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ դատավորներ Անի Հարությունյանին և Ռաֆիկ Խանդանյանին:

Դատավորներ Անի Հարությունյանը և Ռաֆիկ Խանդանյանը Վարչական դատարանի դատավորներ են նշանակվել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012թ. հունվարի 31-ի հրամանագրով:

Արդարադատության խորհրդի նիստում, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայությամբ և հանդիսավոր պայմաններում դատավորները տվել է ՀՀ դատական օրենսգրքի 124-րդ հոդվածով սահմանված երդում` ստանձնելով դատավորի պաշտոնը:

Հիշեցնենք, որ դատավորների հետ նման հանդիպումները, միաժամանակ, կրում են աշխատանքային խորհրդակցության ձևաչափ, որի ընթացքում քննարկվում են դատական իշխանությանն առնչվող բազմաթիվ հարցեր:

Այս հանդիպմանը ևս Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը դատավորների հետ քննարկեց արդարադատության, ինչպես նաև կազմակերպչական բնույթի բազմաթիվ հարցեր:  Տեղեկացնում են ՀՀ դատական դեպարտամենտից:

Լուսանկարները՝ https://dataran.am-ի:

Աղբյուրը` Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել