Հայրիկյանը ետ վերցրեց ՍԴ ներկայացրած իր դիմումը

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը այսօր ժամը 12.25-ին իր ներկայացուցիչ  Լևոն Բաղդասարյանի միջոցով ետ է վերցրել ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու վերաբերյալ ՍԴ ներկայացրած իր դիմումը:  Իրավաբան.net-ին տեղեկացնում է ՀՀ սահմանադրական դատարան մամլո քարտուղար Հովհաննես Պապիկյանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 10-ին ժամը 16:30-ին, Պարույր Հայրիկյանն իր ներկայացուցիչ  Լևոն Բաղդասարյանի հետ միասին ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրել էր դիմումը` ՀՀ Սահմանադրության 52 հոդվածի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 75 հոդվածի հիմքերով ՀՀ նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու վերաբերյալ:

Աղբյուրը` Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել