Սեպտեմբերի 27-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում, այնուհետ բացատրություն է տվել այն մասին, որ նույնը օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից Լազոյի փողոց քայլելու ընթացքում իրեն են մոտեցել երկու երիտասարդ, ովքեր սկսել են տեսանկարահանել իրեն՝ հայտարարելով, որ ուղիղ եթերում են, իսկ նրանցից մեկը, որը ներկայացել է «բլոգեր Նարեկ Մութաֆյան», սկսել է հարցեր տալ Ա. Դանիբեկյանի նախագահությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քննվող քրեական գործից և նրա նկատմամբ հնչեցել է վիրավորական արտահայտություններ:
Նարեկ Մութաֆյանի հետ եղել է նաև Սարգիս Օհանջանյանը, որը դատարանի սեպտեմբերի 29-ի որոշմամբ կալանավորվել էր։
Երեկ նա ազատվել է կալանքից, Նարեկ Մութաֆյանը շարունակում է կալանավորված մնալ։
Քրեականատարողական հիմնարկի դռների մոտ նրա դիմավորել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին, Լևոն Քոչարյանը։