Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին հրաժարական է տվել, գրում է Aliq.ge-ն։
Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Վարչապետի խոսքով՝ Միխեիլ Բատիաշվիլին անձնական դիմումի համաձայն է խնդրել նախարարի պաշտոնից հեռանալ:
Բատիաշվիլին նախարարի պաշտոնին էր նշանակվել 2018 թվականին:
Թե ով կզբաղեցնի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը՝ դեռևս անհայտ է: