Ժամանակն է թույլատրել դատարանի որոշմամբ ստանալ նաև մեղադրյալի և նրան մեղսագրվող արարքի հետ օբյեկտիվ և տեսանելի կապ ունեցող ֆիզանձի բանկային գաղտնիքը․ Արթուր Ղամբարյան

Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ, փաստաբան Արթուր Ղամբարյանն անդրադարձել է բանկային գաղտնիքը դատարանին հասանելի դարձնելու թեմային․

«Ժամանակն է թույլատրել դատարանի որոշմամբ ստանալ նաև մեղադրյալի և նրան մեղսագրվող արարքի հետ օբյեկտիվ և տեսանելի կապ ունեցող ֆիզիկական անձի (մեղադրյալի կարգավիճակ չունեցող) բանկային գաղտնիքը, եթե քրեադատավարական այլ եղանակով անհնարին է փարատել նրա հնարարավոր ԿԱՊԸ արարքի հետ: Այսօր մենք բանկային գաղտնիքի համար ավելի ուժեղ պաշտպանության ռեժիմ ենք սահմանել, քան, օրինակ հաղորդակցության գաղտնիության համար: այս դեպքում կարգավիճակ չունեցող անձի հեռախոսը կարելի է դատարանի որոշմամբ լսել»,-գրել է նա՝ հղում անելով դեռևս 2014 թվականի ֆեյսբուքյան իր գարռմանը, որում ասվում էր․

ՀՀ վճռաբեկ դատարանը, 2014թ.-ի օգոստոսի 15-ին որոշմամբ վերջապես անդրադարձել է իրավապահ համակարգին երկար տարիներ հուզող՝ մեղադրյալի կողմից վերահսկվող և կառավարվող իրավաբանական անձի բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ձեռք բերելու իրավաչափությանը: ՀՀ Վճռաբեկ դատարանը Contra legem իրավակիրառման շրջանակներում իրավացիորեն նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2-րդ մասում ամրագրված դրույթի այն մեկնաբանությունը, որ դատարանի որոշման հիման վրա կարող են ստացվել բացառապես կասկածյալի կամ մեղադրյալի անվամբ բանկային հաշիվների վերաբերյալ տվյալները, օրենսդրական այս դրույթի բովանդակության և կիրառման շրջանակների անհարկի նեղացում է: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2-րդ մասում տեղ գտած «քրեական գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ» հասկացության վերլուծությունը վկայում է, որ խոսքը ոչ թե սոսկ կասկածյալի կամ մեղադրյալի անվամբ, այլև նրան մեղսագրվող հանցավոր արարք(ներ)ին անմիջականորեն առնչվող իրավաբանական անձին վերաբերող բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների մասին է, եթե առկա է հիմնավոր ենթադրություն, որ այդ իրավաբանական անձի գործունեությունն ամբողջությամբ կամ վերաբերելի մասով կառավարվել, վերահսկվել կամ որևէ կերպ փաստացի ուղղորդվել է կասկածյալի կամ մեղադրյալի կողմից (տես որոշման՝ 25-26 կետերը):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել