Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության հավանությանն է ներկայացրել նախագիծ Արագադ Սարոյի Աբրամյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին:
Հիմնավորման մեջ նշված է, որ Արագադ Սարոյի Աբրամյանին ՀՀ կառավարության 2018 թվականի որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2019 թվականի ամառային զորակոչը։ Քանի որ Արագադ Սարոյի Աբրամյանի 27 տարին լրացել է 2019 թվականին հուլիսի 8-ին, հնարավոր չէ նրան շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Արագադ Սարոյի Աբրամյանին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։
Լուսանկարը՝ Vivaronews-ի