Բասկետբոլիստը կազատվի պարտադիր զինվորական ծառայությունից

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության  հավանությանն է  ներկայացրել նախագիծ Արագադ Սարոյի Աբրամյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին:

Հիմնավորման մեջ նշված է, որ Արագադ Սարոյի Աբրամյանին ՀՀ կառավարության 2018 թվականի  որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2019 թվականի ամառային զորակոչը։ Քանի որ Արագադ Սարոյի Աբրամյանի 27 տարին լրացել է 2019 թվականին հուլիսի 8-ին, հնարավոր չէ նրան շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Արագադ Սարոյի Աբրամյանին ազատել  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։

Լուսանկարը՝ Vivaronews-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել