Իրավաբան.net–ը տեղեկացնում է, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 30-ին հրաման է ստորագրել, որով փոփոխություններ են կատարվել 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլաններում։
Տարրական դպրոցում «Ռուսաց լեզու» և «Օտար լեզու», միջին դպրոցում և ավագ դասարաններում «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» և «Ինֆորմատիկա» (համակարգչային դասարանի առկայության դեպքում) առարկաների պարապմունքներին դասարանը բաժանվում էր երկու խմբի, եթե սովորողների թիվը 20 և ավելի էր, ըստ հարմանի այսուհետ միայն համապատասխան մասնագետների, տարածքի և ֆինանսական հավելյալ միջոցների առկայության դեպքում դասարանը խմբերի կբաժանվի:
Եթե ավագ դպրոցում «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» առարկաների պարապմունքներին դասարանը նախկինում բաժանվում էր 2 խմբի՝ դասարանում սովորողների թիվը 20 և ավելի լինելու դեպքում, ապա այսուհետ դա կկիրառվի համապատասխան մասնագետների, տարածքի և ֆինանսական հավելյալ միջոցների առկայության դեպքում։
Հրամանը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 25-ին։