Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել․ դասարանները 2 խմբի կբաժանվեն համապատասխան միջոցների առկայության դեպքում

Իրավաբան.netը տեղեկացնում է, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2019 թվականի  սեպտեմբերի 30-ին հրաման է ստորագրել, որով փոփոխություններ են կատարվել 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլաններում։

Տարրական դպրոցում «Ռուսաց լեզու» և «Օտար լեզու», միջին դպրոցում և ավագ դասարաններում  «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» և «Ինֆորմատիկա» (համակարգչային դասարանի առկայության դեպքում) առարկաների պարապմունքներին դասարանը բաժանվում էր երկու խմբի, եթե սովորողների թիվը 20 և ավելի էր, ըստ հարմանի  այսուհետ միայն համապատասխան մասնագետների, տարածքի և ֆինանսական հավելյալ միջոցների առկայության դեպքում դասարանը խմբերի կբաժանվի:

Եթե ավագ  դպրոցում «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» առարկաների պարապմունքներին դասարանը նախկինում բաժանվում էր 2 խմբի՝ դասարանում սովորողների թիվը 20 և ավելի լինելու դեպքում, ապա այսուհետ դա կկիրառվի համապատասխան մասնագետների, տարածքի և ֆինանսական հավելյալ միջոցների առկայության դեպքում։

Հրամանը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 25-ին։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել