Ղամիշլիում թուրքերի գնդակոծության հետևանքով 12-ամյա երեխա է զոհվել

Հոկտեմբերի 10-ի երեկոյան վերսկսվել են թուրքական գնդակոծությունները Ղամիշլիի շրջակա գյուղերի քրդական կենտրոնների ուղղությամբ, հայտնում է «Գանձասարը»:

Ղամիշլիի արևելյան «Քատուր բեկ» և արևմտյան «Հիլալիե», «Ղարպի» թաղամասերը ևս ռմբակոծվել են: «Զոհվել է 12-ամյա արաբ պատանի»,-ասվում է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ թուրքական ուժերը Սիրիայում նոր՝ «Խաղաղության աղբյուր» գործողության առաջին ժամերին հարվածներ են հասցրել 181 օբյեկտի։ Այս մասին հայտնում է Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը։

Իրենց հերթին «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոալիցիայի քրդական կազմավորումները հայտարարել են թվիթերյան էջում, որ թուրքական զորքերն ավիահարված են հասցրել բանտին, որտեղ ԻՊ ահաբեկիչներ են պահվում։

Բացի այդ, Թուրքիան Սիրիայում սկսել է ցամաքային գործողությունը՝ մեկնարկը տալով երեք կետից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել