Չինաստանում հարձակվել են դպրոցի վրա. 8 երեխա է սպանվել

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, չինական հիվանդանոցում 8 երեխա է մահացել՝ Գիտելիքի օրը նրանց մի տղամարդ է դանակահարել: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ին Բայանպին քաղաքում, տեղի ժամանակով մոտ 8:00-ին: Տղամարդը հարձակվել է կրտսեր դասարանների աշակերտների վրա և դանակահարել նրանց: Ոստիկանությունը նույն օրը ձերբակալել է ենթադրյալ հանցագործին:

Ըստ լրատվամիջոցների տեղեկության՝ տղամարդը նախկինում դատապարտված է եղել մահափորձի համար: Ոստիկանությունը դա դեռ չի հաստատել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել