Անտառների ոչնչացման կամ վնասման համար խոշոր չափի տուգանք է նախատեսված

ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ անտառներ, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տնկարկներ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի, պայթուցիկ նյութերի կամ առավել վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերմունքի արդյունքում, և եթե այդ գործողությունները խոշոր վնաս են պատճառել՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի (300․000-500․000 ՀՀ դրամ) չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Անտառներ, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տնկարկներ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրդեհման կամ հանրավտանգ այլ եղանակով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել