«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այսուհետ գործում է ավտոմեքենաների «Երկար կայանում» ծառայությունը

Տեղեկացնում ենք, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այսուհետ գործում է ավտոմեքենաների «Երկար կայանում» ծառայությունը: Այս մասին հայտնում են օդանավակայանի մամուլի ծառայությունից:

Ծառայությունից օգտվելու դեպքում, ավտոմեքենան կայանելով 5 օրից մինչև 30 օր (30-րդ օրը ներառյալ), կգանձվի ընդամենը 10 հազար ՀՀ դրամ: Հիշեցնենք, որ կայանման առաջին 10 րոպեն անվճար է, կայանման յուրաքանչյուր ժամի համար գանձվում է 500 ՀՀ դրամ, իսկ սկսած 4 ժամից մինչև մեկ օրվա համար` 2 հազար ՀՀ դրամ:

Ծառայությունը չի տարածվում ավտոբուսների և միկրոավտոբուսների վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել