Հայաստանի Հանրապետությունում կարող է իրականացվել կամավոր և պարտադիր ապահովագրություն: Ապահովագրության տեսակներից է ոչ կյանքի ապահովագրությունը, որն էլ իր հերթին ունի դասեր:
Այդ դասերից են հրդեհից և բնական աղետներից ապահովագրությունն ու գույքին հասցված այլ վնասներից ապահովագրությունը:
Հրդեհից և բնական աղետներից ապահովագրությունը ծածկում է այն վնասները և կորուստները, որոնք հասցվել են գույքին (բացառությամբ՝ցամաքային, երկաթուղային տրասպորտներ, օդանավեր,ջրային փոխադրամիջոցներ, փոխադրվող բեռներ, սրանք համարվում են ապահովագրության առանձին դասեր) հետևյալ պատահարների հետևանքով`
• հրդեհ,
• պայթյուն,
• երկրաշարժ,
• փոթորիկ,
• միջուկային վարակ, վնասվածք և այլն,
• հողի սողանք.
Գույքին հասցված այլ վնասներից ապահովագրությունը ծածկում է այն վնասները և կորուստները, որոնք հասցվել են գույքին (բացառությամբ՝ցամաքային, երկաթուղային տրասպորտներ, օդանավեր,ջրային փոխադրամիջոցներ, փոխադրվող բեռներ, սրանք համարվում են ապահովագրության առանձին դասեր) հետևյալ պատահարների արդյունքում՝
• կարկտահարություն,
• ցրտահարություն,
• երաշտ,
• համաճարակ, կարանտին հիվանդություն,
• սելավ, ջրհեղեղ,
• բնական ու տեխնածին բնույթի այլ աղետներ, վթարներ ու պատահարներ, ներառյալ՝ գույքի հափշտակությունը.