Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցները քննարկեցին կոռուպցիայի էությունը, զարգացման պատմությունը և կոռուպցիայի ազդեցությունը հասարակական, տնտեսական և այլ ոլորտներում:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանը ներկայացրեց «կոռուպցիա» հասկացության հիմնական սահմանումը, որը ընդունված է աշխարհում:
Կոռուպցիան վստահված իշխանության չարաշահումն է՝ անձնական շահից ելնելով:
Դպրոցի մասնակիցները ներկայացրին կոռուպցիայի առաջացման պատճառների մասին սեփական տեսակետները: Ներկաները մատնանշեցին հետևյալ կետերը.
- Օրենսդրության անկատարություն,
- Հասարակության ցածր իրավական մշակույթ,
- Պաշտոնյաների ցածր մասնագիտական որակավորում,
- Պետական ապարատի ինստիտուցիոնալ թերզարգացվածություն,
- Պետության նկատմամբ թույլ հասարակական հսկողություն,
- Աշխատանքի ցածր վարձատրություն,
- Տնտեսության պետական կառավարում,
- Անազատ տնտեսություն/մենաշնորհներ,
- Տնտեսական և քաղաքական անկայունություն/սղաճ,
- Տնտեսական զարգացման ցածր մակարդակ,
- Ավանդույթներ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: