Ինչպես գիտենք, դատարանի վճիռներն ի կատար են ածվում օրինական ուժի մեջ մտնելու պահից: Նշվածը վերաբերում է նաև ալիմենտի բռնագանձման վերաբերյալ վճիռների կատարմանը: Իհարկե, ալիմենտի գումարի բռնագանձումը սկսվում է այն օրվանից, երբ հայցվորը հայցադիմումը մուտք է արել դատարան:
Պետք է նկատի ունենալ, սակայն, որ օրենքը ալիմենտի բռնագանձման վերաբերյալ գործերով նախատեսում է հետևյալ բացառությունը. այսպես` ալիմենտ բռնագանձելու գործով դատարանը կարող է ալիմենտ բռնագանձելու որոշում կայացնել մինչև ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, իսկ երեխաների համար ալիմենտ բռնագանձելիս՝ մինչև ալիմենտ բռնագանձելու մասին վճիռ կայացնելը։
Աղբյուրը` Իրավաբան.net