Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով հայտնում է, որ այս գիշեր, ժամը 03:00-ի սահմաններում նրան է դիմել քաղաքացիներից մեկը՝ հայտնելով Բագրատաշենի մաքսակետում տիրող արտակարգ միջադեպի մասին:
«Քաղաքացին հայտնել է, որ մաքսակետում 45-ից 50 քաղաքացիների բռնի ուժով արգելափակել են ինչ-որ սահմանափակ տարածքում: Ավելին, քաղաքացիներից մեկը փորձում է ինքնասպանություն գործել:
Առավոտյան ժամը 09.20 րոպեին անձամբ դիմել եմ ՊԵԿ նախագահին՝ հայտնելով ահազանգի մասին:
Վերջինս նշել է, որ զբաղվում են խնդրով:
Դատելով մամուլի արձագանքներից՝ խնդիրը կարծեք թե դեռ լուծված չէ: Կարծում եմ, որ պատկան մարմինները պետք է անհապաղ ներկայացնեն, թե ինչ է կատարվել Բագրատաշենի մաքսակետում և ինչու չի լուծվում հարցը»:
Իրավաբան.net-ը ավելի վաղ կապ էր հաստատել ԱԱԾ մամուլի ծառայության հետ, որտեղից հայտնել էին, որ Բագրատաշենի մաքսատանը ստեղծված իրավիճակի կապակցությամբ քննություն է ընթանում, լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ։