Սահմանապահ զորքերի աշխատակիցները ավտոմատներով զինված  առևտրականների են փակել մաքսատան անգարում. ԱԱԾ արձագանքում է

NEWS.am-ը գրել է, որ առևտրականներ են ահազանգել խմբագրություն և պնդել, որ 5-րդ օրն է Բարգրատաշենի մաքսատանը սահմանապահ զորքերի աշխատակիցները ավտոմատներով զինված  իրենց փակել են անցակետի անգարում և թույլ չեն տալիս դուրս գալ։

Բանն այն է, որ առեւտրականները մայիսի 18-ին Թուրքիայից երեք տարբեր տուրիստական ընկերությունների միջոցով ապրանքներ են տեղափոխել Հայաստան, որոնք սակայն անհասկանալի պատճառներով մաքսատանը խառնվել են իրար։

ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ Բագրատաշենի մաքսատանը ստեղծված իրավիճակի կապակցությամբ քննություն է ընթանում, լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ։

Այլ մանրամամսներ ծառայությունից չհայտնեցին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել