Երևանից ՌԴ Օմսկ քաղաք ուղևորվող մեքենան շրջվել է Ստավրոպոլի երկրամասում։ Այս մասին հայտնում է rusarmninfo.ru-ն՝ երկրամասի ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությանը հղումով: Nissan Elgrand մակնիշի մինիվենի վթարի պատճառն անիվներից մեկի վնասվածքն է եղել:
Մեքենայում 8 մարդ է եղել՝ ներառյալ վարորդը, տուժել է 3 ուղևոր, նրանք ՀՀ քաղաքացիներ են եղել:
Տուժածները այժմ հիվանդանոցում են։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2019/05/95ac7baf195f9536521b5bd855bf7874.jpg)