ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ Գրին քարտի խաղարկության 2020թ. ծրագրի մասին

Եթե դուք հայտ էիք ներկայացրել Գրին քարտի խաղարկության 2020թ. ծրագրին, ապա 2019թ. մայիսի 7-ից սկսած մինչև 2020թ. սեպտեմբերի 30-ը կարող եք www.dvlottery.state.gov կայքում ստուգել ձեր հայտի կարգավիճակը և պարզել՝ շահել եք, թե ոչ: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:

Ստուգելու համար Ձեզ անհրաժեշտ է հայտի ներկայացումը հաստատող համարանիշը: Եթե շահել եք, ապա հետևեք տեղում առկա հրահանգներին և ներկայացրեք վիզայի դիմում՝ չմոռանալով տպել և պահել DS-260 ձևի ներկայացումը հաստատող էջը:

Գրին քարտի խաղարկության ծրագիրն իրականացվում է ուղղակիորեն ԱՄՆ պետքարտուղարության Քենտուքիի հյուպատոսական կենտրոնի կողմից, որը գտնվում է Քենտուքի նահանգի Վիլյամսբուրգ քաղաքում: 

Գործընթացի մասին մանրամասն տեղեկությունների համար տես՝  https://travel.state.gov/…/diversity-visa-program-entry.html#DV2019

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել