Անբարեխիղճ տնտեսվարողների հակամրցակցային գործողությունների վերաբերյալ ՏՄՊՊՀ-ն կայացրել է ավելի քան 200 որոշումներ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, 2012թ. դեկտեմբերի 24-ի դրությամբ, անբարեխիղճ տնտեսվարողների հակամրցակցային գործողությունների վերաբերյալ կայացրել է 214 որոշումներ: 

 

 

 

Այս մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր կայացած իր տարեվերջյան ասուլիսում հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Նա նշել է, որ կայացված որոշումների արդյունքում նշանակվել է մոտ 250 մլն դրամի չափով տուգանք: «Հանձնաժողովի համար շատ կարևոր նշանակություն ունեն որոշումների դատական բողոքարկումները»,-ասել է հանձնաժողովի նախագահն ու հավելել, որ 2012-ին հանձնաժողովի կայացրած որոշումներից 7-ն է բողոքարկվել դատական կարգով, որից 3-ի վերաբերյալ արդեն կայացվել է վճիռ` հօգուտ ՏՄՊՊՀ-ի:

 

 

Ըստ Ա.Շաբոյանի`հանձնաժողովը տարվա ընթացքում իրականացրել է բազմաթիվ ուսումնասիրություններ մի շարք ոլորտներում, մասնավորապես, բենզինի, դիզվառելիքի, պարարտանյութերի, , դեղորայքի, կաթնամթերքի, երշիկի արտադրության, կապի, տրանսպորտի, հեռահաղորդակցության:«Ուսումնաիրության արդյունքում բազմաթիվ խնդիրներ են բացահայտվել և չարաշահող տնտեսվարողները ենթարկվել են պատասխանատվության»,-նշել է հանձնաժողովի նախագահը:

 

 

Ա.Շաբոյանը հանձնաժողովի կատարած աշխատանքներում ամենաուշագրավը համարել է պետգնումների ոլորտի բացահայտումները:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել