Ուկրաինայում կայացած նախագահական ընտրություններում ձայների 88.6 տոկոս վերամշակման արդյունքում, «Ժողոցրդի ծառա» Վլադիմիր Զելենսկին ստացել է ձայների 73.21 տոկոսը: Նրա օգտին քվեարկել է ավելի քան 12 միլիոն 57 հազար ընտրող: Այս մասին են վկայում Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտնած տվյալները:
Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն 24.46 տոկոս է հավաքել, նրա օգտին քվեարկել է 4 միլիոն 29 հազար մարդ:
Պորոշենկոն ապրիլի 21-ի երեկոյան, exit poll-ի հրապարակումից հետո ընդունեց պարտությունը, շնորհավորեց Զելենսկուն և խոստացավ օգնել վերջինիս անցումային շրջանում: