Փետրվարի 11-ին, Անվտանգության խորհրդի գրասենյակում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում ԵԱՀԿ պատվիրակության հետ, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Ողջունելով ներկաներին՝ ԱԽ քարտուղարի խորհրդական Ա. Մարգարյանը ներկայացրեց Անվտանգության խորհրդի և ԱԽ գրասենյակի կառուցվածքն ու գործառույթները՝ այդ համատեքստում ընդգծելով անվտանգության քաղաքականության մշակման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածության կարևորությանը:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2019/02/52351548_646828089107840_2891290246144589824_n.jpg)
Անդրադարձ կատարվեց ԱԽ գրասենյակի և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության փորձին ու զարգացման հնարավորություններին:
ԵԱՀԿ պատվիրակության անդամները պատրաստակամություն հայտնեցին անվտանգության ոլորտում քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը միտված գործընթացներում փորձագիտական աջակցություն ցուցաբերելու հարցում:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2019/02/51771424_414019526070376_2072737425909612544_n.jpg)