Ազգային ժողովի պատգամավոր Անի Սամսոնյանն ընդգրկվել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության կազմում:
Այս մասին տեղեկանում ենք պատգամավորից:
«Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման պատվիրակությունների կազմերը: Տեղեկացնում եմ, որ ընդգրկվել եմ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության կազմում»,-նշում է նա։