Անի Սամսոնյանը՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության կազմում

Ազգային ժողովի պատգամավոր Անի Սամսոնյանն ընդգրկվել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության կազմում:

Այս մասին տեղեկանում ենք պատգամավորից:

«Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման պատվիրակությունների կազմերը: Տեղեկացնում եմ, որ ընդգրկվել եմ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության կազմում»,-նշում է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել