Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կառավարության հավանությանն էր ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է փոխադարձության սկզբունքի հիման վրա՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի անձնագիր կրող քաղաքացիների համար սահմանել առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ:
Այն հավանության արժանացավ:
Նշված քաղաքացիներն առանց մուտքի վիզայի կարող են գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում` «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետով, ասյինքն առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում:
Մանրամասները՝