Փոխադարձ, առանց մուտքի վիզայի ռեժիմ՝ Հոնկոնգ վարչական շրջանի քաղաքացիների համար

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կառավարության հավանությանն էր ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է փոխադարձության սկզբունքի հիման վրա՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի անձնագիր կրող քաղաքացիների համար սահմանել առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ:

Այն հավանության արժանացավ:

Նշված քաղաքացիներն առանց մուտքի վիզայի կարող են գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում` «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետով, ասյինքն առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում:

Մանրամասները՝

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել