Ի՞նչ գույք ու եկամուտներ է հայտարարագրել «Քաղաքացու որոշում» կուսակցության 1-ին համար Սուրեն Սահակյանը

2018 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված և պատգամավորի թեկնածուների ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:

Իրավաբան.netը հաջորդաբար ներկայացնում է 11 քաղաքական ուժերի թեկնածուների հայտարարագրերը:

Հայտարարագրում որպես հաշվետու ժամանակաշրջան է նշված 2017 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը:

Սուրեն Սահակյանը հայտարարագրել է.

  • 1 տուն. Երևանի Շիրազի փողոցում՝ 108 քմ,
  • 1 ավտոտնակ. Երևանի Շիրազի փողոցում՝  31.8 քմ:

Հաշվետու ժամանակաշրջանում նրա եկամուտները կազմել են 17 միլիոն 232 հազար դրամ, որը ստացվել է ձեռնարկատիրական գործունեությունից:

Հայտարարագիրը ներկայացնու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 5 միլիոն դրամ և 19 հազար դոլար:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել