2018 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված և պատգամավորի թեկնածուների ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:
Իրավաբան.net–ը հաջորդաբար ներկայացնում է 11 քաղաքական ուժերի թեկնածուների հայտարարագրերը:
Հայտարարագրում որպես հաշվետու ժամանակաշրջան է նշված 2017 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը:
Սուրեն Սահակյանը հայտարարագրել է.
- 1 տուն. Երևանի Շիրազի փողոցում՝ 108 քմ,
- 1 ավտոտնակ. Երևանի Շիրազի փողոցում՝ 31.8 քմ:
Հաշվետու ժամանակաշրջանում նրա եկամուտները կազմել են 17 միլիոն 232 հազար դրամ, որը ստացվել է ձեռնարկատիրական գործունեությունից:
Հայտարարագիրը ներկայացնու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 5 միլիոն դրամ և 19 հազար դոլար:
Ալիսա Չիլինգարյան